
1886 թ. հունվարի 2-ին Ելիզավետպոլի նահանգի Գանձակ քաղաքում ծնվել է կուսակցական և խորհրդահայ նշանավոր պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: Զբաղեցրել է ՀԽՍՀ ռազմհեղկոմի, ՀԿ/բ/Կ կենտկոմի և ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահության անդամի, ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալի, ՀԽՍՀ արտգործժողկոմի և լուսժողկոմի պաշտոնները:(Վախճ.1929 թ.):