1952թ. հուլիսի 8 - Կրասնոդարում ծնվել է կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը

  • -- ::   | Ռուսաստան  |  


1952թ. հուլիսի 8-ին Կրասնոդարում ծնվել է կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կոնցեռնի գլխավոր

տնօրեն Կարեն Շահնազարովը:

Սովորել է տեղի համար 4 դպրոցում, իսկ 1975 թվականին ավարտել ՎԳԻԿ-ի ռեժիսուրական ֆակուլտետը՝ Իգոր Տալակինի արվեստանոցը: 1976 թվականից ֆիլմեր է նկարահանում

«Մոսֆիլմ» կինոընկերությունում: 1987 թվականից «Մոսֆիլմ»-ի մաս կազմող «Ստարտ» ստեղծագործական միավորման, որը 1990-ին վերանվանվել է «Կուրիեր» ստուդիաի գեղարվեստական տնօրենն է եղել, 1991-ից` «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի և «Կուրիեր» ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու վարչության նախագահը: 1998-ին դարձել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրենը: Նրա ղեկավարությամբ Ռուսաստանի գլխավոր կինոստուդիան հաղթահարել է 90-ականների խոր ճգնաժամը և դարձել Եվրոպայի խոշորագույն կինոարտադրական համալիրը: Շահնազարովի ֆիլմերը ներկայացվել են բազմաթիվ հեղինակավոր միջազգային կինոփառատոներում` արժանանալով ավելի քան 20 մրցանակի այդ թվում 2 «Ոսկե արծիվ»:

  -