1851թ. հունիսի 1(20.V)-Կ.Պոլսում ծնվել է բանաստեղծ Պետրոս Դուրյանը
-- :: | |
1851թ. հունիսի 1(20.V)-Կ.Պոլսում ծնվել է բանաստեղծ Պետրոս Դուրյանը: (Վախճ.1872 թ.):
Ավարտել է Սկյուտարի ճեմարանը (1867): Եղել է դեղագործի աշակերտ, գրագիր, տնային ուսուցիչ, դերասան: Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարախոսությամբ (եղել է «Օրագիր ծլին Աւարայրւո» թերթի օգնական խմբագիր), կատարել թարգմանություններ (Վիկտոր Հյուգո, «Թագավորը զվարճանում է», Շեքսպիր, «Մակբեթ» եւն):
1869ին եւ 1871ին «Օրագիր ծլին Աւարայրւո», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերականներում տպագրել է տաղեր: Գրական ժառանգության զգալի մասը (երգիծական ոտանավորներ, «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա», «Շահատակությունք
Հայոց» ողբերգությունները, թարգմանություններ, բազմաթիվ նամակներ) չեն պահպանվել:
Դուրյանի թատերախաղերը նպաստել են հայ դրամատուրգիայի զարգացմանը: Դուրյանը գրել է «Տարագիր Սիպերիա» այլաբանական ողբերգությունը, «Վահան եւ Շուշան կամ Հովիվք Մասյաց» (1867) հովվերգական մելոդրաման, ապա` «Սեւ հողեր կամ Հետին գիշեր Արարատյան» (1868), «Արտաշես աշխարհակալ» (1869), «Անկումն Արշակունի հարստության» (1870), «Ասպատակությունք պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց» (1870) պատմական ողբերգությունները: Անդրադարձել է հայոց պատմության այն անցքերին, երբ ժողովուրդն ազատագրական պայքարի է ելել օտար հրոսակների դեմ: Նա 19-րդ դարի հայ առաջին գրողն է, որ պատմական անցյալը պատկերելիս արտահայտել է ժողովրդի բողոքն ու ատելությունը թագավորների ու նախարարների հանդեպ: Հրաժարվելով պատմահայրենասիրական ողբերգության թեմայից`1871-ին գրել է «Թատրոն կամ Թշվառներ» դրաման, Գ.Սունդուկյանից եւ Հ.Պարոնյանից անկախ հանգել արդիական թեմայի անհրաժեշտության գաղափարին: Հասարակական կյանքում տեսնելով աղքատացում ու թշվառություն` ցույց է տվել դրանց բարոյականհոգեկան ծանր հետեւանքները: Դուրյանը հայ գրականության մեջ ստեղծել է ռոմանտիկական դրամային բնորոշ նմուշներ, հաղոահարել կլասիցիզմի կապանքներին ու պայմանականությունները: Նրա դրամաները, բացառությամբ «Տարագիր ի Սիպերիա»-ի եւ «Թատրոն կամ Թշվառներ»-ի, հեղինակի կենդանության օրոք բեմադրվել են «Թանրոն Օսմանի»ում եւ մեծ մեծ հաջողություն ունեցել: