1998թ. մայիսի 29-30 - ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմնի եւ Քուրդիստանի աքսորական խորհրդարանի կազմակերպմամբ տեղի
է ունեցել միջազգային գիտաժողով` «Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության վտանգները» թեմայով: Գիտաժողովը ընդունել է բանաձեւ, որում Թուրքիայի կառավարությունից պահանջել է պաշտոնապես ճանաչել հայերի ցեղասպանությունը, փոխհատուցել հայերին հասցրած վնասների դիմաց եւ վերադարձնել պատմական տարածքները: