1861 թ. դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնվել է Արեւելյան թատրոնը

  • -- ::   | Arménie  |  

1861 թ. դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնվել է Արեւելյան թատրոնը

:
Դեռեւս 1859 թ. Պոլսի Բերա թաղամասում Սրապիոն Հեքիմեանը, որ հայկական վարժարաններում պարբերաբար ներկայացումներ էր բեմադրում, կարճ ժամանակում թատրոնը վարժարանական սրահներից փոխադրեց պրոֆեսիոնալ բեմ եւ ձեւավորեց առաջին արեւմտահայ կանոնավոր թատրոնը` «Արեւելյան թատրոնը»: Չնայած իր ունեցած կարճատեւ կյանքին` «Արեւելյան թատրոնը» մեծ հաջողություններ ունեցավ: Արեւմտահայ բեմի լավագույն դերասանները` Էքչեան, Ֆասուլեաճեան, Մնակեան, Պենկլեան, Թրեանց, Աճէմեան, Արուսեակ
եւ այլոք` որպես հմուտ դերասաններ, կազմավորվեցին հենց այս թատրոնում:

Ս. Հեքիմեանի «Արեւելյան թատրոնում» բեմադրած մի շարք գործերում որպես սկսնակ դերասան խաղացել է նաեւ Հակոբ Վարդովեանը:

 

  -