Ծնվել է Գաբրիել Սունդուկյանը

  • -- ::   |   |  


1825 թ. հուլիսի 11- ին Թիֆլիսում ծնվել է թատերագիր, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանը: (Վախճ. 1912 թ.):

Ծնվել է առևտրականի ընտանիքում։ Սունդուկյանը սկզբնա

կան կրթությունն ստացել է հայագետ Հ. Շահան-Ջրպետյանի դպրոցում (1832-37), սովորել գրաբար, աշխարհաբար, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն։ 1838-40–ին
ուսանել է Արզանյանների պանսիոնում, 1840-46–ին՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1846–ին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ Այդ տարիներին ավելի է խորացել Սունդուկյանի սերն ու հետաքրքրությունը ռուս և համաշխարհային գրականության նկատմամբ։ Պետերբուրգի թատրոնները Սունդուկյանի համար եղել են այն դպրոցը, որտեղ ձևավորվել է նրա թատերական ճաշակը։ Համալսարանն ավարտելիս նա պաշտպանել է «Թռուցիկ հայացք պարսկական տաղաչափության բնույթի վրա» թեմայով թեկնածուական դիսերտացիա։ Կարճ ժամանակ պաշտոնավարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1853-58–ին ապրել և աշխատել է Դերբենդում։ 1858–ի սեպտեմբերի վերջին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կովկասի երկաթուղային վարչությունում։

  -