«Ապագա եվրոպացին Ձեր պատկերացմամբ» թեմայով էսսեների մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը

25-07-2019 14:45:00   | Arménie  |  
Հուլիսի 25-ին Եվրոպայի խորհրդի գրասենյակը Երևանում կանցկացնի Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին նվիրված  «Ապագա եվրոպացին Ձեր պատկերացմամբ» թեմայով էսսեների մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը:
 
Միջոցառումը բաց է լրատվամիջոցների համար: 2019 թվականի հուլիսի
25-ին, տեղական ժամանակով ժամը 14:45-ից մինչև 16:00-ը՝ ԵԽ գրասենյակ Երևանում, Էրեբունի պլազա
բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1, 6-րդ հարկ: Աշխատանքային լեզուները՝ անգլերեն-հայերեն:
 
Պահանջվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների նախնական հավատարմագրում: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման համար խնդրում ենք մինչև ս.թ. հուլիսի 23-ը, օրվա վերջ կապվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ՝ Աննա Սահակյանի հետ [email protected]  +374 10 54 63 22, ներքին՝100:
 
 
 
 
  -   
Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan

Lire 333
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին