Հանդիպում և դասախոսություն պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի հետ
23-10-2019 14:00:00 | Arménie |
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը հանդես կգա հանրային դասախոսությամբ:
ՀՑԹԻ մեթոդաբանական սեմինարների շրջանակներում հայաստանյան հետազոտողները կունենան եզակի հնարավորություն լսելու ամերիկաբնակ հայ պատմաբան, միջազգային հեղինակություն ունեցող գիտնական, ցեղասպանագետ Ռիչարդ Հովհաննիսյանին:
Պրոֆեսորը հանդես կգա «Հայոց ցեղասպանության պատմագրության զարգացումը» թեմայով դասախոսությամբ: