Տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» 5-րդ միջազգային գիտաժողովը
23-10-2019 10:30:00 | Arménie |
Հոկտեմբերի 23-24-ին Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր դահլիճում տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» 5-րդ միջազգային գիտաժողովը: Բացումը կկայանա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10:30-ին:
Ամենամյա գիտաժողովին մասնակցելու են նարեկացիագիտության ասպարեզում առաջատար մասնագետներ:
Գիտաժողովի ավարտին կլինի գրքի շնորհանդես՝ Արուսյակ Թամրազյանի «Գրիգոր Նարեկացուն վերագրվող «Մեկնութիւն «Ո՞վ է դա»-ի երկը», ինչպես նաև ֆիլմի ցուցադրություն՝ ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս»: