«Արտասահմանյան արտիստների համերգաշար»՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում

  • 03-02-2020 17:00:00   | Arménie  |  
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ԵՊԿ պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանը սկսում են «Արտասահմանյան արտիստների համերգաշար»։
 
Համերգաշարը կբացվի միջազգային մրցույթների դափնեկիր, «Steinway»-ի արտիստ, դաշնակահար Պում Պրոմմաչարտի (Թայլանդ)  մենահամերգով։ Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 3-ին, ժամը 17:00-ին՝ ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճում։
 
Ծրագրում ընդգրկված են Ն․ Մետների թիվ 5 «Ողբերգական սոնատը», Ֆ․Շոպենի Մազուրկաները և 24 պրելյուդները, ինչպես նաև՝ Լ․Վ․ Բեթհովենի «Appassionata» թիվ 23 սոնատը։ 
 
Նախագիծը կշարունակվի ողջ տարվա ընթացքում։ Յուրաքանչյուր ամիս Կոնսերվատորիան կյուրընկալի բազմաթիվ երաժիշտների, ովքեր երկու մասից բաղկացած համերգով ելույթ կունենան կոնսերվատորիայի ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և ողջ երաժշտասեր հանրության առաջ։ 
 
Առաջիկա ամիսներին Կոնսերվատորիան կհյուրընկալի այնպիսի անվանի երաժիշտների և մանկավարժների, ինչպիսիք են դաշնակահարներ Պաոլո Բալիերին (Իտալիա), Վլադիմիր Օվչիննիկովը (ՌԴ) և Դուգլաս Հեմփֆրիսը (ԱՄՆ), ջութակահար Պամելա Ֆրանկը (ԱՄՆ), թավջութակահար Թիմորա Ռոսլերը (Իսրայել) և այլք։ 
 
Բոլոր համերգներից հետո արտիստների և ԵՊԿ ուսանողների միջև կկազմակերպվի հանդիպում-քննարկում։ 
 
Համերգների մուտքն ազատ է։
 
 
 
  -