Բարեկենդանի համաժողովրդական տոնախմբությունը

  • 22-02-2020 11:00:00   |   |  
Փետրվարի 22-ին  «Կէան» կրթամշակութային կենտրոնը Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ մարզի Թեղենիք բնակավայրում կիրականացնի Բարեկենդանի համաժողովրդական տոնախմբություն:
 
Միջոցառումը կմեկնարկի  ժամը 11-ից:
 
Ժամը 12:30-ին  համաժողովրդական տոնախմբությանը կմիանա նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Ծրագրում երգ ու պար, դիմակահանդես, լարախաղաց, ժողովրդական խաղեր, սուտլիկ հարսանիք, հացաթխում:
Միջոցառումը բաց է, մասնակցությունը՝ անվճար:
Կազմակերպիչներն են նաև «Հայասա Տուր»-ը, «Հազար տարվա գյուղամեջ»-ը, գիտախորհրդատվական աջակիցն է  «Գիհի» ՀՀՄ ՀԿ-ը:
 
 
 
 
  -