Sputnik Արմենիա. Ասուլիս. «Երևանում կանցկացվի սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնություն»

  • 27-02-2020 11:00:00   | Arménie  |  
Փետրվարի 28-ից 29-ը առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա սպորտային-պարահանդեսային պարերի Երևանի միջազգային բաց առաջնությունը։
 
Միջոցառմանը կմասնակցեն 500-600 պարարվեստի ներկայացուցիչներ 7 երկրներից՝  Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Վրաստանից, Ռումինիայից և Իտալիայից, ինչպես նաև միջազգային կարգի 11 մրցավարներ:
 
Միջոցառման շրջանակում վարպետության դասընթացները կվարեն սպորտային պարերի աշխարհի երկակի և Եվրոպայի բազմակի չեմպիոններ Արսեն Աղամալյանը և Օքսանա Վասիլևան` Ռուսաստանից, ինչպես նաև պրոֆեսիոնալ պարողներ և մարզիչներ, միջազգային կարգի մրցավարներ Յակուբ Ռիբիցկին և Վիկտորիա Ռիբիցկան՝ Լեհաստանից:
 
Առաջիկա առաջնության մասին փետրվարի 27-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք ասուլիսի ընթացքում կպատմեն միջոցառման նախաձեռնող, պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանը, Պարի հարավային միության նախագահության անդամ, միջազգային կարգի մրցավար Իլյա Ուվարովը և պարահանդեսային պարերի աշխարհի չեմպիոն Արսեն Աղամալյանը:
 
 
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35
Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
 
 
 
 
  -