Sputnik Արմենիա. առցանց ասուլիս. «Ինչո՞վ կօգնի լիզինգը ՀՀ տնտեսությանը»

  • 06-08-2020 12:00:00   | Arménie  |  
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Լիզինգը որպես գործարար միջավայրի բարելավման, ներդրումների խրախուսման, արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման ֆինանսական գործիք» թեմայով առցանց ասուլիսը:
 
Առցանց ասուլիսի բանախոսներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը, Գործարարության աջակցման գրասենյակի իրավախորհրդատու Իզաբելա Հովհաննիսյանը։
 
Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ ասուլիսն առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության անհրաժեշտություն կամ կարիք չկա: Առողջ եղեք։
 
Ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube- ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել ինչպես նախնական կարգով, այդպես էլ մամուլի ասուլիսի ընթացքում v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
  -