Տեղի կունենա «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի գործունեության հնգամյակին նվիրված առաջին մենահամերգը

  • 03-12-2024 19:00:00   | Arménie  |  

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19։00-ին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Խարբերդի մասնագիտացված մանկատան հաշմանդամություն ունեցող երեխաների «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի գործունեության հնգամյակին նվիրված առաջին մենահամերգը։ 
 
Սա երաժշտախմբի առաջին ամբողջական մենահամերգն է․ այն կներառի հայկական ազգային, ժողովրդական և հոգևոր երգ-երաժշտություն։ 
 
Լուսաբանման համար խնդրում ենք գրանցվել նախապես՝ մինչև դեկտեմբերի 2-ը զանգահարելով 098 15 11 54 հեռախոսահամարին։
 
 
  -