Հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք

  • 08-06-2025 17:00:00   | Arménie  |  

Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք: 
Հեծանվաշքերթի երթուղին անցնելու է Երևանի Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովա փողոցով, Աբովյան փողոցով, Իսակովի պողոտայով՝ ուղևորվելով դեպի Էջմիածին և հետադարձ ճանապարհով վերադառնալով Երևան։ Ընդհանուր երթուղին կկազմի շուրջ 40 կիլոմետր։
 
Միջոցառումը կազմակերպվում է Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի և Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի համագործակցութամբ։ 
 
Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ տոնական շքերթին և ժամը 16:30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում:
 
 
  -