«Արմենպրես».Տեղի կունենա «Ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունը, կանխարգելիչ միջոցառումները» թեմայով ասուլիսը

  • 09-06-2025 12:00:00   | Arménie  |  

Հունիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի պետ Անահիտ Ասատրյանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի ասուլիսը։
 
ԹԵՄԱ- Ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունը, կանխարգելիչ միջոցառումները։
 
+374 91 62 18 38
  -