«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին
18-06-2025 19:30:00 | Arménie |
Հունիսի 18-ին ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա անվանի բարերար Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգ։ Երեկոյի ընթացքում Հայաստանիպետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթկունենան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները։
Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Միշել Մանգանիի, Պեդրո Իտուրրալդեի, Ռոբերտ Շումանի, Ղազարոս Սարյանի, Ջորջ Գերշվինի, Ալեքսանդր Հարությունյանի, Իգոր Ստրավինսկու/ԳվիդոԱգոստիի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները։
Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։