Կլոր սեղան՝նվիրված հատուկ կարիքներով երեխաների և խնամակալների սոցիալական պաշտպանության համակարգի հզորացմանը Հայաստանում
09-11-2012 15:00:00 | Arménie |
Նոյեմբերի 9-ի, ժամը՝ 15:00-ին «Կոնգրես» հյուրանոցի Պիկասո սրահում տեղի կունենա «Հատուկ կարիքներով երեխաների և խնամակալների շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված կլոր սեղանը, որն ուղղված է պետական նպաստների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու միջոցով հատուկ կարիքներով երեխաների և խնամակալների սոցիալական պաշտպանության համակարգի հզորացմանը Հայաստանում:
Քննարկմանը ներկա կլինեն Իզաբել Գինելը՝Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Առաջին խորհրդականը, Ալեն Տուհադյանը՝ՖՀԶՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը,ինչպես նաև քաղաքականություն մշակողներ, փորձագետներ, ոլորտի մասնագետներ և հիմնախնդիրը կրող անձինք:
Կլոր սեղանին կներկայացվեն ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի վերլուծությունը և խնդրի լուծման հնարավոր տարբերակները:
Կազմակերպված հանդիպումը մաս է կազմում Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ութ տարիների օրակարգում առաջնահերթություն հանդիսացող հատուկ կարիքներ ունեցող երեխաների շահերի պաշտպանության ռազմավարության և միտված է ընտանիքում խնամքի ապահովման անհրաժեշտ պայմանների խթանմանը Հայաստանում: