Նոյեմբերի 25-ին ծնվել է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը
25-11-0000 | |
Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար: Մելքոնյանը մասնակցել է ՀՀ Իջեւանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: Ղեկավարել է Մարտունիի, Քելբաջարի, Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Ստացել է ՀՀ «Հայրենիք», ԼՂՀ «Ոսկե արծիվ», Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշաններ: 1994 թվականին Երեւանում ստեղծվել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը: Մելքոնյանի անունով է կոչվել ՀՀ ՊՆ ռազմական ուսումնարանը, 1997-ից Երեւանում գործում է Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանը, 1999 թվականից հրատարակվում է «Մոնթեական» թերթը: ԼՂՀ Մարտունի քաղաքում կանգնեցվել է նրա հուշարձանը: