1840 թվականի ապրիլի 16-ին Բոլնիս-Խաչեն հայաբնակ գյուղում (այժմ՝ Վրաստան) ծնվել է նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը:
Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում եւ Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853-ին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մեկ տարի հետո ինքնակամ հեռացել։ Այնուհետեւ իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։
Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում եւ Պետերբուրգում։ 1867-ին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-70) :
Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երեւանի, Շուշվա դպրոցներում (18701882), եղել Վրաստանի եւ Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։ 1895-ին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը