1911 թ. հունվարի 18-ին ծնվել է դերասան Գեւորգ Աշուղյանը


18-01-1911   | Армения  |  

ՀՀ Ժողովրդական արտիստ, ԽԱՀՄ պետական մրցանակի դափնեկիր Գեւորգ Աշուղյանը ծնվել է 1911թ. հունվարի 18-ին Թիֆլիսում, այստեղ եւ ստացել է միջնակարգ կրթությունը: 1927 թվականից սովորել է Թիֆլիսի հայ դրամային կից թատերական ստուդիայում` ղեկավար ունենալով ականավոր ռեժիսոր Արշակ Բուրջալյանին:

1929-ին Գ. Աշուղյանն ավարտել է ստուդիան եւ աշխատանքի անցել տեղի հայ դրամայի թատրոնում: 1935թ. երիտասարդ դերասանը որոշել է շարունակել իր մասնագիտական կրթությունը, մեկնել է Մոսկվա եւ ուսանել հայկական կուլտուրայի տանը կից` մեծանուն բեմադրիչ Ռուբեն Սիմոնովի ղեկավարությամբ գործող դրամատիկական ստուդիայում: 1937-ին ավարտելով ուսումը, վերադարձել է ծննդավայր:

1939 թվականին երիտասարդ դերասանին հրավիրում են Երեւան` «Հայֆիլմ» կինոստուդիա «Լեռնային հեղեղ» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի` Արամի դերում նկարահանվելու համար:




 



Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)