«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա թուրքագետ Արտակ Շաքարյանի մամուլի ասուլիսը
28-07-2011 13:00:00 | |
Հուլիսի 28-ի, ժամը 13:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա թուրքագետ Արտակ Շաքարյանի մամուլի ասուլիսը:
Թեման` «Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիների ճակատագիրը` ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեի ընդունած վերջին որոշման համատեքստում»:
Մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ կկատարվի նաեւ հետեւյալ թեմաներին` «Ակոս» թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանող մարդասպանի դատավճիռը եւ Երեւան-Վան ավիաչվերթի հնարավոր բացումը: