В Международном пресс-центре “Новости” состоится совместная пресс-конференция представителей UNICEF и организации “Будущее за Вами”


«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա UNICEF-ի եւ «Ապագան քոնն է» կազմակերպության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը

  • 03-03-2011 12:00:00   |   |  
Մարտի 3-ին, ժամը՝ 12:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա UNICEF-ի եւ «Ապագան քոնն է» կազմակերպության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:

UNICEF-ն «Ապագան քոնն է» կազմակերպության եւ երեխաների ներգրավմամբ իրականացվող «Պատանեկությունը հնարավորությունների տարիք է» ծրագրի մասնակիցների հետ համատեղ ներկայացնում են «Երեխաների վիճակն աշխարհում 2011 թվականին» զեկույցը, որը նվիրված է մանկական խնդիրներին ողջ աշխարհում, ինչպես նաեւ առկա հնարավորություններին:

Մամուլի ասուլիսի մասնակիցները կներկայացնեն կրթության, շրջակա միջավայրի պաշտպանության, առողջ կենսակերպի, հատուկ կարիքներ ունեցող մարդկանց նկատմամբ վերաբերմունքի մասին իրենց հավաքած տեղեկատվությունը:

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են`
- UNICEF-ի եւ «Ապագան քոնն է» կազմակերպության «Պատանեկությունը հնարավորությունների տարիք է» համատեղ ծրագրի մասնակիցներ Նիկոլայ Հարությունյանը, Արեգ Քոչինյանը, Վիկտորիա Մանուկյանը, Դավիթ Պետրոսյանը, Ավետ Ավետիսյանը, Ջուլիետա Մարտիրոսյանը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է` Երեւան, Վարդանանց 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108).

Գայանե Հովհաննիսյան (մենեջեր)։
  -