В Международном пресс-центре «Новости» состоится видеомост Ереван-Москва-Киев-Астана


«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երեւան-Մոսկվա-Կիեւ-Աստանա տեսակամուրջ

  • 24-01-2011 13:00:00   |   |  
Հունվարի 24-ին, ժամը 13-00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում (Վարդանանց 7) տեղի կունենա Երեւան-Մոսկվա-Կիեւ-Աստանա տեսակամուրջ` «Անտառնե՞րը մարդկանց համար, թե՞ մարդիկ` անտառների» թեմայով:

Միջոցառումն անցկացվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի Անտառային ֆորումի 9-րդ նստաշրջանի ժամանակ Անտառների միջազգային տարվա պաշտոնական բացման նախօրեին. նստաշրջանը կանցկացվի հունվարի 24-ից փետրվարի 4-ը:

Տեսակամուրջի մասնակիցները կքննարկեն, թե ինչ են անում Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի եւ Ղազախստանի կառավարություններն անտառների պահպանման, վերականգնման եւ մակերեսների ընդլայնման համար, ինչ նախաձեռնություններ եւ ծրագրեր կիրագործվեն 2011 թվականին Անտառի միջազգային տարում եւ այլ հարցեր:

Երեւանում մասնակիցն է «Հայանտառ» ՓԲԸ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

Մոսկվայում` ՌԴ Անտառային տնտեսության դաշնային գործակալության Անտառների օգտագործման եւ վերարտադրության վարչության պետ Ալեքսանդր Մարիեւը եւ
Ռուսաստանի WWF Անտառային ծրագրի ղեկավար Ելենա Կուլիկովան:

Կիեւում` Ուկրաինայի Անտառային ռեսուրսների պետական կոմիտեի ներկայացուցիչը:

Աստանայում` ՂՀ գյուղատնտեսության նախարարության Անտառային եւ որսորդական տնտեսության կոմիտեի նախագահ Եռլան Նիսանբաեւը եւ ՂՀ Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
  -