Состоится международная конференция «Об экологической безопасности программы эксплуатации Техутского медно-молибденового месторождения»


Տեղի կունենա «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի էկոլոգիական անվտանգության մասին» միջազգային կոնֆերանս

  • 14-12-2010 10:00:00   |   |  
Դեկտեմբերի 14-ին, ժամը 10:00-ից 16:30-ը Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» դահլիճում տեղի կունենա «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի էկոլոգիական անվտանգության մասին» միջազգային կոնֆերանս:

Կոնֆերանսը կազմակերպում է Թեղուտի պաշտպանության խումբ հայաստանյան քաղաքացիական նախաձեռնությունը եւ Green Alternative (Կանաչ այլընտրանք) վրաստանյան հասարակական կազմակերպությունը:

Կոնֆերանսի նախօրեին կազմակերպվում է այցելություն Թեղուտ` հանքավայրի ազդեցությանը ենթակա տարածքը մասնակիցներին ներկայացնելու համար:
  -