В Международном пресс-центре "Новости" состоится видеомост Ереван- Москва- Астана- Киев


«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Երեւան-Մոսկվա-Աստանա-Կիեւ տեսակամուրջ

  • 13-12-2010 15:00:00   |   |  
Դեկտեմբերի 13-ին` 15:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Երեւան-Մոսկվա-Աստանա-Կիեւ տեսակամուրջ` «Նորարարական համագործակցությունը ԱՊՀ տարածքում» թեմայով:

Բանավեճի շրջանակներում ծրագրվում է քննարկել միջպետական կոոպերացիայի զարգացումը գիտատեխնիկական ոլորտում, նոր տեխնոլոգիաների ներդրման եւ համատեղ նախագծերի իրականացման փոխգործակցությունը, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների միջեւ գիտատար ճյուղերում կոոպերացիայի հեռանկարները:

Մասնակիցը Երեւանում`

- Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Մասնակիցները Մոսկվայում`

- Պետական Համալսարան-Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի առաջին պրոռեկտոր, Վիճակագրության եւ գիտությունների էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Լոխբերգը,

- ՌԳԱ Ժողտնտեսական կանխատեսումների ինստիտուտի գիտատեխնիկական զարգացման կազմակերպչական-տնտեսական խնդիրների կառավարման լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Նիկոլայ Կոմկովը,

- Նորարարական ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության գիտատեխնիկական միջազգային կենտրոնի փոխտնօրեն Սերգեյ Բուխարինը:

Բանավեճին հրավիրված են ՌԴ Պետդումայի, Դաշնային Խորհրդի, ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ նանոտեխնոլոգիաների միջազգային նորարական կենտրոնի ներկայացուցիչներ:

Մասնակիցներն Աստանայում`

- «Ազգային նորարական հիմնադրամ» ԲՄ վարչության նախագահի առաջին տեղակալ Աուելբեկ Թոկժանովը,

- «Ազգային նորարական հիմնադրամ» ԲՄ ռազմավարական նախագծման դեպարտամենտի տնօրեն Տլեուբեկ Կուզենբաեւը:

Մասնակիցները Կիեւում`

- «Ուկրաինայի գիտական ակումբ» ՀԿ գործադիր տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նատալյա Շուլգան,

- Գիտության, նորարարությունների եւ տեղեկատվայնացման պետական կոմիտեի ներկայացուցիչ:
  -