Фестиваль творчества армянских композиторов


Տեղի կունենա «Սարյան ՖԵՍՏ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի բացմանը նվիրված մամլո ասուլիս

  • 10-12-2010 12:30:00   |   |  
Դեկտեմբերի 10-ին` ժամը 12:30-ին, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ հարկում /301 սեն./ տեղի կունենա «Սարյան ՖԵՍՏ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի բացմանը նվիրված մամլո ասուլիս:

Փառատոնը նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 90-ամյա հոբելյանին եւ ներառում է 4 համերգ, որոնց ընթացքում հայկական եւ արտասահմանյան երաժիշտները կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Փառատոնը անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ասուլիսի ընթացքում գալիք միջոցառումը կներկայացնեն փառատոնի կազմակերպիչները ու մասնակիցները, այդ թվում` Մշակույթի նախարարության ներկայացուցիչը, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, արտասահմանից ժամանած հայտնի ջութակահար Սոյունգ Յունը:
  -