В Международном пресс-центре "Новости" состоится видеомост Ереван - Москва на тему "Россия – Армения: новый уровень отношений"


«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երեւան-Մոսկվա տեսակամուրջ

  • 01-10-2010 15:00:00   |   |  
Հոկտեմբերի 1-ին, ժամը 15։00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում (Երեւան, Վարդանանց 7) տեղի կունենա Երեւան-Մոսկվա տեսակամուրջ` «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունների նոր մակարդակ» թեմայով։

Միջոցառումը կազմակերպված է «Անվտանգության եւ տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» Կովկասյան միջազգային գիտագործնական խորհրդաժողովի շրջանակներում, որն անցկացվում է Երեւանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը։

Մասնակիցները Երեւանից՝
- Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը,
- ԱՊՀ Ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը,
- ԱՄՆ-ի Համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական եւ ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը։

Մասնակիցները Մոսկվայից՝
- ՊԴ Միջազգային գործերի կոմիտեի անդամ Սեմյոն Բաղդասարովը,
- Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը,
- քաղաքագետ Ինոկենտի Ադյասովը։
  -