«Մեդիա կենտրոն». «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունն իրականացնող ընկերությունները Կառավարությունից պահանջում են իրենց վճարվելիք գումարները

  • 19-07-2019 12:00:00   | Армения  |  
Հուլիսի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունն իրականացնող ընկերությունները Կառավարությունից պահանջում են իրենց վճարվելիք գումարները» թեմայով:
 
Բանախոսներն են՝
 
Արմեն Սաքապետոյան՝ 21 կազմակերպությունների իրավաբան,
 
Գուրգեն Հովհաննիսյան՝ Ժակշին ՍՊԸ հիմնադիր
 
Աշոտ Ավետիսյան՝ Դենտալ իմպորտ ՍՊԸ տնօրեն
 
Քննարկման հրավեր է ուղարկվել նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
 
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարարությունն իրականացնող գլխավոր կապալառուներից «Կորսան Կորվիամ» ընկերության ենթակայության 2 տասնյակի հասնող ենթակապալառու ընկերություններն իրենց կատարած շինաշխատանքերի համար գումար չեն ստանում 2018-ի օգոստոսից։
 
Ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներն ի նշան բողոքի մայիսի 30-ին փակել էին Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածը:   Մայիսի 31-ին նրանց ընդունել էին  կառավարությունում: Ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ ենթակապալառու ընկերություններն սպասեն մեկուկես ամիս: Կառավարությունից խոստացել էին, որ այդ ընթացքում կբանակցեն «Կորսան Կորվիամ» ընկերության հետ, և հարցը կհանգուցալուծվի։
 
 
  -