«Կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի ներդրումը տեղական ինքնակառավարման մարմիններում․ միջազգային փորձն ու առաջիկա անելիքները» խորագրով քաղհասարակություն-տեղական ինքնակառավարման մարմիններ համաժողովը

24-07-2019 10:30:00   | Армения  |  
Հուլիսի 24-ին, Էջմիածին, քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում տեղի կունենա  «Կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի ներդրումը տեղական ինքնակառավարման մարմիններում․ միջազգային փորձն ու առաջիկա անելիքները» խորագրով քաղհասարակություն-տեղական ինքնակառավարման մարմիններ համաժողովը: 
 
Համաժողովին ներկա կլինեն ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, «Հայաստանի համայնքների միություն» ԻԱՄ նախագահ Էմին Երիցյանը, Էջմիածնի
քաղաքապետ Դիանա Գասպարյանը,  Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ինչպես նաև Հայաստանի 30-ից ավելի
քաղաքների քաղաքապետեր:
 
Նշենք, որ համաժողովը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: 
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 190 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին