Ինքնատիպ արտիստ, շոումեն Անատոլի Եվդոկիմովը հանդես կգա <<Եվդակիմով շոու>>-ն պարային, թատերականացված ներկայացումով

  • 15-11-2019 19:00:00   | Армения  |  

 
 
Նոյեմբերի 15-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ժամը 19:00  և  <<Գալերեա>> ակումբում  ժամը  22:00 իր տեսարժան շոուով  ելույթ կունենա ինքնատիպ արտիստ, շոումեն Անատոլի Եվդոկիմովը`<ՙ<Եվդոկիմով շոու>> հանրահռչակ պարոդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1 դերասան՝ 1000 կերպար: Իհարկե, ելույթը լինելու է ոչ միայն Եվդակիմովի, այլ  նրա ողջ թատերախմբի մասնակցությամբ: 
 
<<Եվդակիմով շոու>>-ն պարային, թատերականացված ներկայացում է, որի ընթացքում նաև ճանաչված մարդկանց նմանակումներ են կատարվում: Նմանակումների հայտնի շոուն արդեն նվաճել է եվրոպացիներին ու ամերիկացիներին: Նրանք հեշտությամբ ելույթ են ունենում ինչպես մեծ, այնպես էլ ակումբային բեմերում: 
 
<ՙ<Եվդոկիմով շոու>>-ն  ներկայացնում են 8 վառ ծրագիր-ներկայացում՝ Գեթսբի, Դիսկո, Կինո, Տարվա երգ, Հելոուին կամ ուրբաթ 13, Հեքիաթներ, Դիվաս ոճերում (յուրաքանչյուրը 45 րոպե տևողությամբ` առանց դադարի):        
             
Իրապես վառ, որակյալ և գլխավորը՝ պրոֆեսիոնալ շոու կարելի է տեսնել հիմնականում խոշոր քաղաքներում: Հյուրախաղերի ընթացքում դերասանները, չնչին բացառությամբ, ներկայացնում են բավականին համեստ ծրագրեր. անկախ բնակության վայրից՝ հանդիսատեսը սիրում է գեղեցկություն և սեքսուալություն: Եկել է ժամանակը, երբ հանրությունը ցանկանում է տեսնել այնպիսի բեմականացում, որը կցնցի, կհիացնի, կոգևորի և կհրահրի: Հանդիսատեսն ուզում է էմոցիաներ, տպավորություններ և տոնի չընդհատվող զգացում: Այդ ամենը բնորոշ է Անատոլի Եվդոկիմովի շոուին, որը Ռուսաստանում միակն է, որ որպես երկրի լավագույն շոու 2 անգամ արժանացել է NIGHT LIFE AWARDS մրցանակին: 
Անատոլի Եվդոկիմովի ստեղծագործական կենսագրությունը սկսվել է մինչ սեփական շոու հիմնելը: Նրա առաջին ելույթները մենաներկայացումներ էին. բեմում մարմնավորել է այնպիսի հանրահայտ երգչուհիների, ինչպիսիք են, օրինակ, Թոնի Բրեքսթոնը, Ուիթնի Հյուսթոնը, Թինա Թյորները, որոնց ձայները <կոտրում> են միլիոնավոր մարդկանց սրտեր: Այնուհետև նա եղել է «Фабрика Грез» կոլեկտիվի մենակատարը: 
 
Եվ ահա 4 տարի առաջ Անատոլին ստեղծեց շոու, որում նա ոչ միայն մենակատար է, այլև՝ գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, ոճաբան և կոստյումների դիզայներ: Սկզբում նա չէր էլ ենթադրում, որ նմանակելու է, օրինակ Մաշա Ռասպուտինային, սակայն վերջինիս կերպարանավորելուց հետո հայտնվեցին Պիեխան, Գուրչենկոն, Ռոտարուն… Այդպես ծնվեցին «DIVAS SHOW» և «ПЕСНЯ ГОДА» ծրագրերը: 
«Ես երկար եմ աշխատում յուրաքանչյուր կերպարի վրա, դիտում եմ տեսագրությունները, անձամբ փորձարկում, առանձնացնում բնորոշ շարժումները: Կան շատ էմոցիոնալ և ինքնատիպ արտիստներ, օրինակ՝ Թինա Թյորները, որոնց հեշտ է նկատել: Բայց կան նաև այնպիսիները, որոնց ներկայացնելը դյուրին չէ: Ստիպված ես լինում գտնել նուրբ երանգներ: Իսկ ամենամեծ հաճոյախոսությունը լինում է այն, որ համերգից հետո հանդիսատեսը մոտենում և շնորհակալություն է հայտնում սեփական աչքերով Ուիթնի Հյուսթոնին, Էդիթ Պիաֆին, Մադոննային, Էդիտա Պիեխային ու Սոֆիա Ռոտարուին տեսնելու համար>>,-ասում է Անատոլին: 
 
Անատոլի Եվդոկիմովի շոուն համարձակորեն կարելի է անվանել Ռուսաստանում ամենաթանկարժեքներից մեկը, քանզի դրանում օգտագործվում են ձեռագործ հանդերձանք, հատուկ շոուի համար մշակված ինքնատիպ կոստյումներ, անհամար քանակությամբ բյուրեղներ և որ ամենակարևորն է՝ բեմում են լինում հավերժ երիտասարդ կանայք:
 
2010 թվականի ամռանը Անատոլի Եվդոկիմովը ներկայացրեց <<Եվդոկիմով շոու>>-ի նորացված կազմը, որում  տղամարդկանց բալետից բացի ներգրավվել են նաև երկու աղջիկներ: Մարգարիտան և Օլգան  ոչ միայն բարձրակարգ պարուհիներ են, այլև՝ գեղեցկության բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ: Այդ վճռական քայլը ավելի վառ երանգներ, դիտարժանություն, դինամիկություն և գեղագիտություն են հաղորդել <<Եվդոկիմով շոու>>-ին, իսկ տղամարդ հանդիսատեսները արժանիորեն գնահատել են աղջիկների գեղեցկությունը: 
 
Անատոլի Եվդոկիմովը վաղուց արդեն դուրս է եկել ակումբային բեմի սահմաններից. Նրա ներկայացումներն անցնում են համերգային մեծ դահլիճներում: 
2007 թվականին տեղի ունեցավ երկար սպասված մոսկովյան մենահամերգը և <<Սաունդթրեք>> նոր շոուի շնորհանդեսը, իսկ արդեն 2008 թվականի մարտի 8-ին կանանց համար նոր ծրագրով հանդես եկան, որը կոչվում էր <Էվոլյուցիա, կամ կինը՝ տղամարդու աչքերով>: 
2009-ի ձմռանը Անատոլի Եվդոկիմովը ներկայացրեց «Ամանորյա հրավառություն» շոուն, որը պատրաստվել էր «Ձնե թագուհին» հեքիաթի հիման վրա: 
2010 թվականի սկիզբը նշանավորվեց  Եվդոկիմովի ու Նայոմի Քեմբլի , ինչպես նաև Վլադիմիր Դորոնինի ծանոթությամբ: Վերջիններս անձամբ <<Եվդոկիմով շոու>>-ին հրավիրեցին Շվեյցարիա: 
 
Այս թիմը հյուրախաղերով հանդես է եկել շուրջ 30 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Կանադայում: Ամենուր նրանց ներկայացումները հաջողություններով են պսակվել: Դիզայներ Մարկ Յակոբսը Եվդոկիմովին առաջարկել է դառնալ իր համաշխարհային սոցիալական կայքի դեմքը: 
 
Այսօր <<Անատոլի Եվդոկիմով>> շոուն արագորեն ժողովրդականություն է ձեռք բերում`ելույթ ունենալով Մոսկվայում և ընդլայնելով ամբողջ աշխարհում իր հյուրախաղային երթուղին: Այս թիմը հանդիսատեսին պարգևում է նոր զգացողություններ և հույզեր, էներգիա, երջանկության ու սիրո մթնոլորտ՝ հանրությանը ստիպելով մանկան պես անկեղծ հրճվանք ապրել: Այնպես որ, այն լիովին արժանի է <<Երկրի սիրելի շոու>> կոչմանը:
  -