Հանդիպում և դասախոսություն պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի հետ

23-10-2019 14:00:00   | Армения  |  



Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը հանդես
կգա հանրային դասախոսությամբ: 
 
ՀՑԹԻ մեթոդաբանական սեմինարների շրջանակներում հայաստանյան հետազոտողները կունենան եզակի հնարավորություն լսելու ամերիկաբնակ հայ պատմաբան, միջազգային հեղինակություն ունեցող գիտնական, ցեղասպանագետ Ռիչարդ Հովհաննիսյանին: 
 
Պրոֆեսորը հանդես կգա «Հայոց ցեղասպանության պատմագրության զարգացումը» թեմայով դասախոսությամբ:
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 999 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին