Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը

09-12-2019 10:30:00   | Армения  |  
 
Դեկտեմբերի 9-ին, ժամը  10:30-ին «Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փող., 3/4 շենք) տեղի կունենա Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը: 
Վերջինին կմասնակցեն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,  Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ
Բադասյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ  Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան, այլք:
Նույն օրը, ժամը 11:30-ին տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարների մամուլի ասուլիսը (նույն վայրում):
Ֆորումի ընթացքում կքննարկվեն
երկու երկրներում դատաիրավական բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրմանը, մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քրեակատարողական քաղաքականությանն ու քրեական ենթամշակույթի դեմ պայքարին առնչվող հարցեր:
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և  
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
 
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 688 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին