Գազի գնագոյացումը և սակագինը. ինչպե՞ս կավարտվեն ՌԴ-ի հետ բանակցությունները. քննարկում

18-01-2020 12:00:00   | Армения  |  
 
Հայաստանն ու
Ռուսաստանը շարունակում են բանակցել գազի գնի շուրջ, որը մեծ նշանակություն ունի երկրի տնտեսության համար: 
 
Տևական ժամանակ ընթացող բանակցությունների ավարտի մասին դեռևս տեղեկություններ չկան: Միևնույն ժամանակ դեռ չեն հաստատվել նաև 2020 թվականին գազի գնի բարձրացման մասին շրջանառվող լուրերը:
 
«Գազպրոմը» հայտարարել է, որ 2020-ին գազի մատակարարումը Հայաստան կշարունակվի նախկին պայմաններով։ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել:
 
Համաձայնագրի համաձայն՝ 2020-ի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կպահպանվի 2019-ի մակարդակի վրա։  Ներկայում «Գազպրոմ Արմենիան» գազն իր մայր ընկերությունից գնում է 1000 խմ-ն 165 դոլար
գնով։
Հայաստանում սպառողներին գազը մատակարարվում է 1 խմ-ը 139 դրամով, իսկ սոցիալապես անապահովներին 80 դրամով՝ մինչև 600 խմ ծավալը։ Փաստացի, «Գազպրոմ Արմենիան» բնակիչ-սպառողների մեծ մասին 1000 խմ գազը վաճառում է մոտ 290 դոլարով։
 
«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև տարեկան մինչև 2,5 մլրդ խմ ծավալով ռուսական գազի մատակարարման պայմանագիրը գործում է մինչև 2020-ի ավարտը:
 
Հայաստանը գազ-էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային սխեմայով գազ է ներկրում նաև Իրանից, սակայն դա էական ազդեցություն չունի էներգետիկ համակարգի վրա: Հայաստանից Իրան տարեկան առաքվում է մոտ 1,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Հայաստանը Իրանից ներկրում է տարեկան 370-380 մլն խմ գազ։
 
Միևնույն ժամանակ քննարկվում են Իրանից Հայաստան գազի ներկրման ծավալների ավելացման և Հայաստանի տարածքով՝ փոխհոսքերի եղանակով, գազի տարանցում կազմակերպելու հեռանկարները: 
 
Ի՞նչ ազդեցություն ունեն գազի սակագները Հայաստանի տնտեսության ու երկրի էներգահամակարգի համար, արդյո՞ք կկարողանան Հայաստանն ու Ռուսաստանը հասնել փոխադարձ ընդունելի պայմանավորվածության գազի գնի շուրջ բանակցությունների արդյունքում:
 
Այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք «ՕՊԵՐԱ ՍՅՈՒԹ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում հունվարի 18-ին, ժամը 12:00-ին նախատեսված «Գազի գնագոյացումը և սակագինը. ինչպե՞ս կավարտվեն ՌԴ-ի հետ բանակցությունները» թեմայով հանրային քննարկման ժամանակ: 
 
Բնախոսներն են.
ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
ԳԱՐԵԳԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ, «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող
ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, պատգամավոր
ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ, էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ
ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, տնտեսագետ
ԾՈՎԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՀՀ ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
ԱՐԿԱԴԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր
 
 
 
 
 
 
 
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 173 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին