Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ասուլիսը

  • 30-01-2020 16:00:00   | Армения  |  
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից կազմակերպվող մամուլի ասուլիս։ 
 
Մամուլի ասուլիսը տեղի կունենա 2020թ-ի Հունվարի 30-ին, ժամը՝ 16:00-ին Երևանում, Մարիոթ հյուրանոցում, Թագուհի Էրատո սենյակում (հասցե. Ամիրյան փող. 1)։
 
Մամուլի ասուլիսին ներկա կգտնվեն և խոսքով հանդես կգան ՎԶԵԲ-ի Կովկասի Տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսեն  և Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձե:
 
Ասուլիսից հետո հրավիրում ենք մասնակցել ընդունելության, որը տեղի կունենա ժամը՝ 17:00-ին, Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում: Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյաը և ՀՀ Կառավարության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնավոր հատվածի և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես կգա Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն և կներկայացնի ՎԶԵԲ-ի կողմից 2019 թվականի իրականացված ներդրումային ծրագրերը, ինչպես նաև 2020 թվականի Բանկի ներդրումային ռազմավարությունը:
 
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև 2020 թվականի Հունվարի 29-ը, ժամը 17.00-ը՝ նամակ ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ martikianl@ebrd.com կամ զանգահարելով +37455 223660 / +995577221120 հեռախոսահամարով։
 
 
 
 
  -