Sputnik Արմենիա. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի ճեպազրույցը

  • 30-01-2020 12:00:00   | Армения  |  
Հունվարի 30-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի ճեպազրույցը՝ Մոսկվայի, Բիշքեկի և Մինստի տեսահարթակների միացմամբ:
 
Ճեպազրույցի թեման է «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորման և կառավարման մարմինների համատեղ նախապատրաստման 2019թ-ի արդյունքները և 2020թ-ի խնդիրները»:
 
Ճեպազրույցի ընթացքում նախատեսվում է ամփոփել ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի գործունեության անցյալ տարվա արդյունքները: Անդրադարձ կլինի նաև սպառնալիքներին, որոնց պատրաստվում է դիմակայել կազմակերպությունը և ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության շրջանում առաջադրված խնդիրներին:
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35
Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
 
 
 
 
  -