«Մեկ օր Աբովենց տանը» խորագրով ճանաչողական շրջայց

19-02-2020 16:00:00   | Армения  |  
Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, ժամը՝ 16։00-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Մեկ օր Աբովենց տանը» խորագրով ճանաչողական շրջայց, որը կիրականացվի ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ուղեկցությամբ։ 
 
Շրջայցի ավարտին թանգարանի դահլիճում ելույթ կունենա հեղինակ-կատարող Վահագ Ռաշը։ 
Այցելուները հնարավորություն կունենան թեյախմության ընթացքում զրուցելու օրվա
հյուրի՝ Մխիթար Հայրապետյանի հետ։
Այս նախաձեռնության շնորհիվ հանգանակված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ օգտագործվելու են Աբովենց այգու բարեկարգման, բացօթյա գրադարանի ստեղծման նպատակով:
 
Միջոցառումների շարքը
նվիրվում է ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ծննդյան 215-ամյակին: 
Մուտքը՝ միջոցառման տոմսով (1000դրամ):
 
 
Հարգանքով՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան
Հեռ.՝ 010284686 
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 182 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին