Մեկնարկում է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը

  • 25-02-2020 15:00:00   | Армения  |  
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիայի զարգացման գործակալությունը մեկնարկում են ծրագիր, որի նպատակն է՝ ներգրավել երիտասարդ աղջիկներին և տղաներին 52 խոշորացված համայնքներում կլիմայական գործողությունների իրականացման գործում
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիայի զարգացման գործակալությունը՝ Ավստրիական զարգացման համագործակցության գործառնական ստորաբաժանումը, մեկնարկում են «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը՝ նպատակ ունենալով համատեղել երիտասարդների՝ հանուն կլիմայի գործողությունների պահանջը Հայաստանի համայնքների կողմից իրականացվող կայուն լուծումների հետ։
 
Ծրագիրը մեկնարկելու է վաղը՝ փետրվարրի 25-ին ժամը 15։00-ին ՄԱԿ-ի գրասենյակում (Պետրոս Ադամյանի փող․14)։
 
Բացման խոսքով հանդես կգան՝
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրայտենը
ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը
Ավստրիայի եվրոպական ինտեգրման և միջազգային հարցերի դաշնային նախարարության ծրագրավորման և նախագծման բաժնի պետ Սիմոնե Քնափը
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:
Ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելու է Հայաստանի Հանրապետության 52 խոշորացված համայնքների հետ՝ կրթելով 28,000 երիտասարդ աղջիկների և տղաների կլիմայի փոփոխության մասին, աշխատելով 2470 ուսուցիչների և դպրոցների վարչակազմի հետ՝ դպրոցների ուսումնական պլանները բարելավելու և ուսումնական նյութեր մշակելու համար։ Համագործակցելու է նաև 530 տարածքային վարչական մարմինների և տեղական կառավարման ներկայացուցիչների հետ՝ ներգրավելու կլիմայի փոփոխության մեղմման գործողությունները համայնքային ծրագրերում և բյուջեներում։
 
 
 
 
 
  -