Երևանի ավագանու հերթական նիստը կանցկացվի քաղաքապետարանի ճեմասրահում
26-05-2020 11:00:00 | Армения |
Մայիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստը:
Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունը՝ Երևանի ավագանու մայիսի 26-ի նիստը ևս կանցկացվի քաղաքապետարանի ճեմասրահում:
Նիստի անցկացման համար ապահովված կլինեն տեխնիկական անհրաժեշտ պայմաններն ու համապատասխան հակահամաճարակային միջոցառումները: Լրագրող գործընկերներին կրկին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով:
Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրությունը: