Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի

  • 26-09-2020 19:30:00   | Армения  |  

 
 
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 19։30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կկայանա «Կոմիտասին 151» խորագրով համերգ՝ նվիրված հայ երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին։ 
 
Համերգին հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։
 
Համերգային ծրագրում կոմիտասյան մաքրամաքուր ստեղծագործություններ են։
 
Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում: Հոբելյանի շրջանակում ԿԵԱԿ-ի երաժշտախմբերը նախորդ տարի հանդես են եկել տարաբնույթ ելույթներով ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև արտերկրի հեղինակավոր բեմերում՝ մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:
 
 Կամերային երաժշտության ազգային կենտրոն
  -