Տեղի կունենա Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը և արդի հայ նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը
19-01-2021 15:00:00 | Армения |
Հունվարի 19-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ նկարիչների միության մեծ սրահում տեղի կունենա Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսին և արդի հայ նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը :
Շնորհանդեսը կուղեկցվի Հայաստանի տարբեր պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում գտնվող անվանի հայ նկարիչների (այդ թվում՝Գ. Բաշինջաղյան, Վ. Սուրենյանց, Գ. Խանջյան, Ս. Փարաջանով և այլք)՝ Քրիստոսի պատկերը ներկայացնող ստեղծագործությունների ցուցահանդեսով, որը կտևի մինչև հունվարի 21-ը:
Կլինեն նաև երաժշտական համարներ և տեղի կունենա ավանդական գինեձոնի արարողություն:
Ներկա են լինելու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատրյանը, կրթության և մշակույթի ոլորտի մի շարք գործիչներ և այլ հյուրեր:
Միջոցառումն անցակցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական համալսարանի, ՀՀ նկարիչների միության, Հայաստանի Ազգային պատկերասրահի և Ս. Փարաջանովի թանգարանի աջակցությամբ:
Հարգանքով՝ «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ :