Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ
26-01-2021 11:00:00 | Армения |
Ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն՝ հունվարի 26-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության շենքում ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանը հանդիպում կունենա քաղաքացիների հետ: