Ինտերակտիվ ցուցահանդես-ֆոտոլաբորատորիա մշակութային միջոցառման լուսաբանման հրավեր
27-05-2022 14:00:00 | Армения |
Հարգելի գործընկեր,
«Մենք Կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության ՀԿ՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից իրականացվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում ս․ թ․ մայիսի 27-ին՝ Երեխաների շահերի պաշտպանության օրվան ընդառաջ, ժամը 14։00-ին, Հոլիդեյ ինն հյուրանոցի «Արմավիր» սրահում (Հասցե՝ Երևան Ամիրյան փող., 2 շենք) կիրականացնի ինտերակտիվ ցուցահանդես-ֆոտոլաբորատորիա մշակութային միջոցառումը:
Միջոցառման նպատակն է՝
● մշակույթի, այս դեպքում լուսանկարչական արվեստի միջոցով իրազեկել հանրությանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին,
● հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց միասին կրթվելու և ստեղծագործելու մասին,
● հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կարողությունների մասին դրական վերաբերմունքի ձևավորումը։
Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ լուսաբանելու ասուլիսը։ Ձեր կողմից լուսաբանումը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանն ու ներառականության խթանմանը։