Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակի առթիվ հարգանքի տուրք կմատուցվի Կոմիտասի անվան պանթեոնում

  • 09-02-2025 11:00:00   | Армения  |  

Փետրվարի 9-ին, ժամը 11:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում Տերյանի ընտանիքի անդամները, գրողներ ու գրականագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Երևանի Վահան Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոցի աշակերտները և նրա արվեստի բազմաթիվ  երկրպագուներ իրենց հարգանքի տուրքը կմատուցեն մեծ բանաստեղծի հիշատակին՝ խոնարհվելով ու ծաղիկներ դնելով բանաստեղծի շիրիմին: 
 
Այնուհետև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի մշակութային ցերեկույթ՝ նվիրված մեծն պոետի կյանքին և գրական վաստակին (ժամը 12:00)։ 
 
Տեղեկացնենք, որ միջոցառման կազմակերպիչներն են «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը:
 
 
 
 
 
  -