Հայաստանում կանցկացվի խնամատարության հարցերի վերաբերյալ աշխատաժողով

  • 29-04-2025 09:00:00   | Армения  |  

 
Ապրիլի 29-ին՝ ժամը՝ 09։00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում (հասցե՝ Երևան, Ամիրյան փող. 1) երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված միջազգային և տեղական մասնագետների մասնակցությամբ՝Հայաստանում կանցկացվի խնամատարության հարցերի վերաբերյալ աշխատաժողով:
 
Աշխատաժողովը նվիրված է Խնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարին․ այն ևս մեկ հարթակ է խնամատարությանն առնչվող մոդելների և նորարարությունների վերաբերյալ քննարկումներ ծավալելու համար, որոնք կարող են իրականացվել Հայաստանում՝ ծնողական խնամքի կարիք ունեցող երեխաների կյանքը բարելավելու նպատակով: 
 
Համաժողովն առաջին անգամ Հայաստանում անցկացվել է 2023 թվականին, որի շրջանակում տարբեր երկրներից ներգրավված փորձագետներն ու քաղաքականություն մշակողները ներկայացրել են իրենց երկրների լավագույնփորձը խնամատար ընտանիքներում ապրող երեխաների խնամքի և դաստիարակության մեթոդների վերաբերյալ։
 
Այս տարի նախատեսվող միջոցառման շրջանակում բացման խոսքով հանդես կգան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և «Care for children» ՀԿ հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Գլովերը։ 
Համաժողովի շրջանակում՝ միջազգային հյուրերի մասնակցությամբ նախատեսվում են պանելային քննարկումներ, որոնց շրջանակում կքննարկվեն խնամատար ընտանիքներում երեխաներին դժվարությունների, հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատար ընտանիքներում ապրելու, կենսաբանական ընտանիքի հետ կապի, խնամատարության մոնիթորինգի և աջակցության համակարգի վերաբերյալ։
Սիրով հրավիրում ենք լուսաբանման։
 
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ 
 
 
 
 
 
  -