Սիմֆոնիկ ճամփորդություն. կհնչեն բոլոր ժամանակների ամենահայտնի դասական ստեղծագործությունները
19-07-2025 19:30:00 | Армения |
Հուլիսի 19-ին` ժամը 19։30-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում էԱրամ Խաչատրյան համերգասրահ՝ ներկա գտնվելու յուրահատուկ սիմֆոնիկ ճամփորդության ու վայելելուդասական երաժշտության ամենասիրելի ստեղծագործությունները։
Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու Մոցարտի Փոքրիկ գիշերային սերենադից մինչև Խաչատրյանի կրակոտ «Սուսերով պարը», Սեն-Սանսիհոգեթով «Կարապից» մինչև Չայկովսկու չքնաղ «Ծաղիկների վալսը» և այլ գործեր.ստեղծագործություններ, որ շարունակում են հմայել միլիոնավոր մարդկանց։
Համերգը կղեկավարի Իսպանիան ներկայացնող դիրիժոր Վիսենտե Ալբերոլան։