Oфициальная церемония представления нового генерального директора ЗАО «ЮКЖД» и брифинг


Կկայանա «ՀԿԵ» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրենի ներկայացման պաշտոնական արարողությունը

  • 15-02-2012 18:00:00   | Армения  |  

 

Փետրվարի 15-ի, ժամը՝ 18:00 -ին  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վարչական շենքում (Տիգրան Մեծի պողոտա, 50)  կկայանա «ՀԿԵ» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի ներկայացման պաշտոնական արարողությունը: Նոր տնօրենին Ընկերության աշխատակիցներին կներկայացնի «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը: Արարողությանը մասնակցելու են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀԿԵ ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը: 
 
Ժամը 18:30-ին կկայանա ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի, ՀԿԵ ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի, ՀԿԵ նախկին տնօրեն Շևկետ Շայդուլլինի ճեպազրույցը:
 
ԶԼՄ-ների ներկայացուցիչները ներկայանան  ՀԿԵ ՓԲԸ վարչական շենք  (Տիգրան Մեծի պողոտա,50) ժամը՝ 17:45-ին:  
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ 010 575 002 (լրաց. 32 83) հեռախոսահամարով:
 
 
  -