В Международном пресс-центре «Новости» состоится пресс-конференция, посвященная Дню дарения книги в Армении


Ասուլիս` Հայաստանում Գիրք նվիրելու օրվան նվիրված

  • 17-02-2012 12:00:00   | Армения  |  

Փետրվարի 17-ին, ժամը 12:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա փետրվարի 19-ին նշվող` Հայաստանում Գիրք նվիրելու օրվան նվիրված մամուլի ասուլիս: 

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝

- Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը;

- Հայաստանի Գրահրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը;

-«Զանգակ 97» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը;

- «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կլինի հետևյալ թեմաներին՝

-Հայաստանում Գիրք նվիրելու օրվան նվիրված գրքերի ցուցահանդես-վաճառք,

-Հայկական գրատպության 500-ամյա հոբելյանը,

-Երևանը 2012թ.-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք:
 

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:



 

  -