Վախճանվել է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը

  • -- ::   | Հայաստան  |  


2006 թ. օգոստոսի 25-ին վախճանվել է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը:

 

Ծնվել է 1919թ. հունվարի 20-ին Երևանում` Վանից գաղթած տարագիրների ընտանիքում: 1937 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի ցուցադրական (այժմ` Նիկոլ Աղբ ալյանի անվան) դպրոցը, 1933թ. <Պիոներ կանչ> թերթում լույս է տեսել նրա 1-ին բանաստեղծությունը: («Պատասխան Թումանյանին») վերնագրով: 1941թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1949-1950թթ. սովորել է Մոսկվայում, ավարտել Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացը:
 
1941-ից Հայաստանի գրողների միության անդամ էր: 1945 թ. լույս է տեսել «Օրերի հետ» բանաստեղծությունների 1-ին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ: 1952թ. «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988-ին` ՀԽՍՀ պետական մրցանակների: Ունի մանկական ստեղծագործությունների մոտ 40 հրատարակություն: 
 
Ուշագրավ են Կապուտիկյանի բանաստեղծական արժեքավոր թարգմանությունները: Կյանքի վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել հրապարակագրության ոլորտում: Այս ժանրի նրա գործերն ամփոփված են «Իմ ժամանակը», «Չեմ կարող լռել», «Վերջին զանգ» գրքերում:
 
Կապուտիկյանը Խորհրդային Միության, Հայաստանի Հանրապետության, Աջարիայի Ինքնավար Հանրապետության պետական, Ավ. Իսահակյանի անվան, իտալական
«Նոսիդե» գրական մրցանակների դափնեկիր է: Արժանացել է Հայաստանի և Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի, Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին, 1998թ. Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել «Տարվա կին» տիտղոսը:
 
Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով: Ընտրվել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՍՀՄ գրողների միության նախագահության անդամ: 2009թ. հունվարի 20-ին, ի նշանավորումն ՍիլվաԿապուտիկյանի ծննդյան 90-ամյակի, ՀՀ կառավարության որոշմամբ նրա ապրած տանը բացվել է բանաստեղծուհու տուն-թանգարանը:
դասընթացը:   1941-ից
  -