Ստորագրվել է հայ-ռուսական բանակցությունների ավարտի եւ արդյունքների մասին արձանագրություն

  • -- ::   | Հայաստան  |  

1920 թ. հոկտեմբերի 28 - Ստորագրվել է հայ-ռուսական բանակցությունների ավարտի եւ

արդյունքների մասին արձանագրություն: Պայմանագրի նախագծով Հայաստանի անբաժան մաս էին համարվում Երեւանի եւ Կարսի նահանգներն ամբողջությամբ, Զանգեզուրը, Ղազախն ու Լոռին: Թուրքական զորքերը պետք է հետ քաշվեին մինչեւ 1914 թ. սահմանները: Հրաժարվելով նախկին պայմանագրերից` Թուրքիան պետք է ճանաչեր Հայաստանը` հայ-ռուսական պայմանագրով նախատեսված սահմաններով: Ռուսաստանը
պետք է Հայաստանին տրամադրեր 2,5 մլն ռուբլի (ոսկով): Հայաստանն իր հերթին թույլատրում էր Ռուսաստանին իր երկաթուղիներով զորք եւ զինամթերք փոխադրել Թուրքիա:

  -